Արժույթի միջազգային հիմնադրամը 2012թ-ին կանխատեսում է  համաշխարհային տնտեսական աճի նվազում` այն 4,0% -ից հասցնելով 3,3%-ի:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՀ-ում վստահ են,  որ Եվրոպան 2012 թ-ին կհայտնվի ճգնաժամի երկրորդ փուլում:

ԱՄՀ-ն թարմացված գնահատականները կներկայացնի World Economic Outlook զեկույցի խմբագրված տարբերակում, որը կհրապարակվի  հաջորդ շաբաթ: ԱՄՀ-ն եվրագոտու համար հիմա կանխատեսում է ՀՆԱ-ի 0,5%-ով նվազում` սեպտեմբերի 1,1% կանխատեսման դիմաց:

Կանխատեսովում է, որ Իտալիայում եւ Իսպանիայում ճգնաժամը կտեւի 2 տարի:  Իտալիայի տնտեսական աճը կնվազի 2,2%-ով, իսկ 2013թ-ին ` եւս 0,6%-ով: Իսպանիայում ՀՆԱ-ն կնվազի 1,7%-ով այս տարի, եւ 0,3%-ով` 2013թ-ին: