Չինաստանում ստեղծվել է աշխարհում ամենատարողունակ ավստոբուսը, որը երկարությամբ գրեթե երկու անգամ գերազանցում է  իր սովորական «եղբայրներին»  եւ կարող է տեղավորել մինչեւ 300 ուղեւոր:

Ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, ավտոբուսի երկարությունը 25 մետր է: Այն ունի երեք սեկցիա,  որոնք միավորվում են երկու  ճկուն միջանցքներով: Դրանք հատուկ ձեւ ունեն, ինչ թույլ է տալիս  պահպանել ավտոբուսի շրջադարձի շառավիղը  դասական` 12 մ-ի սահմանում: Ավտոբուսն ունի 5  դուռ, նստատեղերը 40-ն են, այսինքն, մինչեւ 260 ուղեւոր կարող է կանգնած երթեւեկել:Ռեկորդակիր ավտոբուսը կարող է ժամում մինչեւ 80 կմ արագություն բացել: