Ավստրալական Art Series Hotels հյուրանոցների ցանցը յուրօրինակ PR ակցիա է իրականացրել` իր հյուրանոցներց գեղարվեստական գործերի գողացման մրցույթ հայտարարելով: Ակցիան տեւել է մեկ ամիս, եւ հյուրանոցների ցանցը հայտնի է դարձել ոչ միայն Ավստրալիայում, այլ նրա սահմաններից դուրս:
Մրցույթի կանոնների համաձայն` Art Series Hotels-ի այցելուները Բենքսիի աննկատ կերպով գողացված նկարները կարող էին պահել իրենց: Եթե անվտանգության ծառայությունը կամ դիտարկման տեսախցիկներն արձանագրում են «գողին», ապա վերջինս ստիպված է լինում վերադարձնել «գողոնը»:
Ինչպես հաղորդում է ArtLyst-ը, կենվորներին հաջողվել է գողանալ Բենքսիի երկու հնարավոր գործերից մեկը, որը գնահատվում է 15 հազար դոլար: Հաղորդվում է, որ կենվորների թվում է եղել նաեւ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով եւս փորձել է գողանալ Բենքսիին, բայց` անհաջող:



























