ԱՄՆ Այովա նահանգում անցկացված փրայմերիզից 2 շաբաթ անց պարզվել է, որ բոլորից շատ ձայներ ստացել է ոչ թե Միթ Ռոմնին, այլ Ռիք Սանթորումը, բայց քանի որ 8 օկրուգների ընտրողների ձայներն ընդհանրապես ինչ-որ տեղ կորել են, հաղթողւին որոշելն անհնար է դարձել: Միաժամանակ, Սանթորումը իրեն հաղթող է հայտարարել:
Ռոմնիի համար սա մեծ հարված է, նա դադարել է լինել միակ հանրապետական թեկնածուն, ով երկու նահանգում անընդմեջ փրայմերիզներում հաղթանակ է տանում:
Հունվարի 4-ին կայացած ընտրություններից անմիջապես հետո հայտարարվեց, որ Ռոմնին 8 ձայնի առավելությամբ հաղթել է Այովայում, սակայն վերահաշվարկից հետո սխալներ էին հայտնաբերել 131-րդ օկրուգում: Պարզվել էր, որ այստեղ Սանթորումը 34 ձայն ավելի է հավաքել` 29 839 ձայնն ընդդեմ 29 805-ի: Սա էլ ավելի է սրել պայքարը հանրապետականների ճամբարում, հաղորդում է ISRAland պորտալը:
Հիշեցնենք, որ Միթ Ռոմնին հաղթել է Նյու Հեմփշիրի նահանգում կայացած փրայմերիզում:
Հունվարի 21-ին ընտրություններ կկազմակերպվեն Հարավային Կարոլինա նահանգում, որին կմասնակցեն Միթ Ռոմնին, Ռոն Փոլը, Ռիք Սանթորումը եւ Նյութ Գինգրիչը:
Այսօր CNN-ը հաղորդել է, որ Թեքսասի նահանգապետ Ռիք Փերրին հրաժարվում է Հանրապետականների կողմից թեկնածու առաջադրվելու համար պայքարից եւ իր կողմնակիցներին կոչ է անում իրենց ձայնը տալ Նյութ Գինգրիչի օգտին:




























