Ղրղըզստանում վեց բանտերի բանտարկյալները հունվարի 18-ին հացադուլ են հայտարարել` պահանջելով առավելություններ օրենքով գողերի համար: Այդ մասին հաղորդել է Ղրղըզստանի պատժի կատարման պետական ծառայության մամուլի ծառայությունը:
Բանտարկյալները պահանջում են միշտ բաց պահել այն բանտախցերի դռները, որտեղ օրենքով գողեր են նստած: Բացի այդ, նրանք ցանկանում են ունենալ բջջային հեռախոսներ եւ նաեւ պահանջում, որ մարմնավաճառներին թույլ տան «այցելել» իրենց, գրում է RBC-ն:



























