Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախկնան Վաշինգտոնում անցկացված եռակողմ հանդիպումից հետո երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը համարում է պատմական քայլ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Դրա մասին Էստոնիայի արտգործնախարարը  գրել է իր X - ի իր միկրոբլոգում:

«Պատմական քայլ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Ողջունում եմ երկու կողմերի, ԱՄՆ ղեկավարության, ինչպես նաև մյուս գործընկերների, դրանց թվում՝ Եվրամիության հետևողական ջանքերը: Այժմ կարևոր է լիարժեք և արագորեն իրականացնել բոլոր համաձայնեցված քայլերը՝ հարթելով տարածաշրջանում երկարատև խաղաղության ճանապարհը»,- գրել է Ցախկնան: