Եղանակային անբնական երեւույթները նոր անակնկալներ են մատուցում: Աֆրիկյան Սահարա անապատում այս տարածաշրջանի համար անսպասելի եղանակ է, այնտեղ ձյուն է եկել: Ալժիրում անապատը վերածվել է ձնածածկ դաշտի:

Տեղի ֆերմերները մխիթարվում են նրանով, որ ցուրտը սպանում է միկրոբները եւ այսպիսի եղանակն օգտակար է արմավենիների համար: Օդերեւութաբանները խոստանում են, որ շուտով ձյանը կփոխարինի անձրեւը:

Ձյուն է եկել նաեւ Ալժիրին հարեւան Մարոկկոյում, որի Ինֆրան քաղաքում ձյունը չի դադարում արդեն մի քանի օր:

Շատ զբոսաշրջիկներ ստիխպված են եղել լքել երկիրը: