Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն, այսօր` հունվարի 19-ին, ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ երկու ժողովուրդների պատմականորեն բարեկամական կապերը, նշել են, որ այդ ամենն ամուր հիմք է փոխհարաբերությունների ամրապնդման եւ հետագա զարգացման համար: Կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը, անհրաժեշտ է համարվել ավելի ակտիվացնել խորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքները:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




























