Իրանի հյուսիս-արեւելքում այսօր` հունվարի 19-ին, տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ, տուժել է 36 մարդ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», էպիկենտրոնը գտնվում է Նիշապուր քաղաքից 11կմ հյուսիս-արեւելք, հիպոկենտրոնը գտնվել է 10,5 կմ խորության վրա:Ցնցումները տեւել են յոթ վայրկյան:
Իրանում սա եղել է ամենաուժեղ երկրաշարժը վերջին տասը տարվա ընթացքում:




























