Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբատում տեղի ունեցած գործազրկության դեմ հանրահավաքի ժամանակ հինգ մարդ է ինքնահրկիզվել:Հաղորդվում է, որ նրանցից երեքը հոսպիտալացվել է:
Կրթության նախարարության մոտ հավաքված ցուցարարներն իշխանություններին քննադատել են աշխատատեղերի բացակայության համար: Մասնակիցերը որոշել են ինքնահրկիզվել այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը թույլ չեն տվել մոտ 160 ցուցարարներին սնունդ եւ ջուր փոխանցել:
Չնայած որ Մարոկկոյում գործազրկության պաշտոնական մակարդակը 9,1% է կազմում, բուհ ավարտածների մոտ 16%-ն այդպես էլ չի կարողանում աշխատանք գտնել:



























