Իրանի հյուսիս-արեւելքում այսօր` հունվարի 19-ին, տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 100-ի:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, 17 տուժածներ հոսպիտալացվել են, մնացածն ավելի թեթեւ վնասվածքներ են ստացել եւ հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Իրանի հյուսիս-արեւելքում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Նիշապուր քաղաքից 11կմ հյուսիս-արեւելք, հիպոկենտրոնը` 10,5 կմ խորության վրա:
Ցնցումները տեւել են յոթ վայրկյան: Իրանում սա եղել է ամենաուժեղ երկրաշարժը վերջին տասը տարվա ընթացքում:




























