Ես հենց նոր խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում մեր հանդիպումից հետո, սոցիալական ցանցերում  գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ես ևս մեկ անգամ ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավոման շուրջ Միացյալ Նահանգների հանձնառության շնորհիվ ձեռք բերված համաձայնությունը։

Հուսով եմ՝ այս համաձայնագիրը շուտով կհանգեցնի երկու կողմերի շահերը հարգող խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։

Այս համատեքստում ես վերահաստատեցի լիակատար աջակցությունս՝ ի հարգմանս Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման նկատմամբ Ֆրանսիայի հանձնառությունը։ Ես միաժամանակ վերահաստատեցի մեր պատրաստակամությունը աջակցելու և նպաստելու շարունակական ջանքերին, ներառյալ՝ փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված ջանքերին՝ բոլոր տարածաշրջանային խաղացողների և գործընկերների հետ համագործակցությամբ։

Վարչապետի հուլիսի 14-ին Փարիզ կատարած այցից հետո մենք համաձայնեցինք ավելի խորացնել մեր երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- նշել է Մակրոնը։