Apple ընկերությունը ներկայացրել է իր առաջին էլեկտրոնային դսաագիրքը` iBooks-2-ը:
Նոր արտադրանքի շնորհանդեսն անցել է «Ջոբսը ցանկանում էր անել կրթության համար նույնն, ինչ արել է երաժշտության, հեռախոսների եւ համակարգիչների դեպքում» նշանաբանով:
Ստեղծողների կարծիքով, նոր սարքը դպրոցականներին եւ ուսանողներին հնարավորություն կտա «նոր գիտելիքների սերտումը դարձնել ավելի դինամիկ, ուշագրավ եւ ինտերակտիվ»:
Էլեկտրոնային դասագիրքը հնարավորություն է տալիս «արագ գտնել անհրաժեշտ նյութը, նշել հատվածները, նշումներ կատարել, կազմել համառոտագիր, պատասխանել քննության հարցերի»: Փաթեթում անվճարկ տրվում է iBooks Author ծրագիրը, որի օգնությամբ կարելի է ստեղծել սեփական դասագիրքը:
iBooks-2-ը գինը $15 է: Ցածր գնի շնորհիվ սարքը կարող է գտնել համատարած կիրառություն:
Այսօր աշխարհի ուսումնական կենտրոններում օգտագործվում է Apple-ի մոտ 1,5 միլիոն պլանշետային համակարգիչ, գրում է «Комсомольская правда»-ն:




























