Կից տեսանյութով ArtLife-ի շինարարության կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Կարապետյանի «ուղեկցությամբ» կարող եք «շրջայց» կատարել Երևանի սրտում Kempinski բրենդի 5-աստղանի հյուրանոցների ստանդարտներով կառուցվող Artlife բնակելի համալիրում, որտեղ շահագործման հանձնումից առաջ վերջին շինարարական աշխատանքներն են կատարվում։

New Picture (1).jpg (53 KB)

Երևանի նոր, շքեղ այցեքարտը

ArtLife Kempinski Residence նախագիծը պարզապես բնակելի համալիր չէ, այլև նոր այցեքարտ ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի համար, նոր որակ և նոր խոսք քաղաքաշինության ոլորտում։ Kempinski-ն, որը ունի ավելի քան 125 տարվա պատմություն և ներկայություն ավելի քան 80 համալիրով աշխարհի տարբեր երկրներում, Ռենշին ընկերության հետ համագործակցությամբ առաջին անգամ մուտք է գործում Հայաստան ArtLife բնակելի համալիրով։ Համալիրը նախագծվել է այնպես, որ ամբողջությամբ համապատասխանելու է Kempinski բրենդի անվտանգության, սպասարկման և կառավարման ամենաբարձր ստանդարտներին։

New Picture (2).jpg (42 KB)

ArtLife Kempinski-ի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 100,000 քմ։ Նախագիծը ներառում է բնակարաններ, երկարաժամկետ կեցության համար նախատեսված Kempinski Suites, սրճարաններ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ, մշակութային և հանգստի գոտիներ, եռամակարդակ ստորգետնյա ավտոկայանատեղի։

New Picture.jpg (35 KB)

Բաց հասարակական տարածքների շարքում լինելու են բուլվար, կանաչապատ տարածքներ, շատրվաններ։ Շենքերի տանիքներին կառուցվում է չորս բաց հարթակ, որոնցից մեկում նախատեսված է ուղղաթիռների համար, իսկ մյուսում կգործեն սպորտի և ժամանցի բացօթյա ակտիվություններ՝ յոգա և այլն։ 

New Picture (3).jpg (30 KB)

Տեխնիկական կատարելություն, առավելագույն հարմարավետություն

Շենքերի ճակատները պատվում են տրավերտինով ու սև տուֆով։ Ֆասադը «հավաքվում» խճանկարի ձևաչափով, որտեղ յուրաքանչյուր քարն ունի իր նախապես որոշված տեղն ու համարը։

Շինարարության ընթացքում կիրառվում են տարբեր տեխնիկական լուծումներ՝ շենքի բարձր արդյունավետությունն ապահովելու նպատակով։ Դրանց թվում են արտաքին և ներքին ջերմամեկուսացում, օդափոխման և օդի մաքրման համակարգեր, հրդեհային անվտանգության համակարգեր, ձայնամեկուսիչ պատուհաններ, ինչպես նաև էներգամատակարարման և ջրամատակարարման անկախ աղբյուրներ։

New Picture (4).jpg (51 KB)

Դիզայնը միախառնում է միլանյան ճարտարապետության նրբաճաշակությունը ու հարմարավետությունը՝ քաղաքային պատշգամբների միջոցով, իսկ բուլվարային հատվածում նախատեսվում են ոչ միայն կանաչ գոտիներ, այլև առևտրային, ժամանցային և արվեստի օբյեկտներ։

Բնակարանները բնակիչներին են հանձնվելու ամբողջովին վերանորոգված. մնում է միայն կահավորել։ Իտալական արտադրության դռներ, գերմանական ինժեներական լուծումներ, իսպանական լոգասենյակային կերամոգրանիտ՝ Porcelanosa ընկերությունից, բարձրակարգ ջեռուցման և օդափոխման համակարգեր.շենքերն ունեն ջրի մատակարարման և մաքրման սեփական կայան, երկու հոսանքագիծ և հակահրդեհային պաշտպանության համակարգեր։

New Picture (5).jpg (44 KB)

ArtLife Kempinski Residence-ը փոխում է շինարարության ու բնակության չափանիշները՝ Երևանում առաջարկելով ավելի շքեղ , ավելի հարմարավետ և տեխնոլոգիապես զարգացած ապրելակերպ։ Այն միավորում է հինգաստղանի հյուրանոցների սպասարկման բարձր որակը, ժամանակակից ճարտարապետությունն ու քաղաքային կյանքի լավագույն տարրերը՝ ստեղծելով քաղաքային նոր մշակույթ։