Anonymous խումբը հարձակվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի, ԱՄՆ Արդարադատության նախարարության, Սպիտակ տան եւ մի շարք այլ ռեսուրսների վրա` ի պատասխան Megaupload-ի` ֆայլերի փոխանակման գրասենյակի փակման եւ դրա հիմնադրի ձերբակալման համար: Այդ մասին ասված է հայտարարության մեջ` հրապարակված շարժման բլոգում:

Ընդհանուր առմամբ, հարձակման են ենթարկվել 14 կայք, այդ թվում ամերիկյան իշխանությունների կայքերը:

Հիշեցնենք, որ ամերիկյան իշխանությունների պահանջով, փակվել է ինտերնետի խոշորագույն կայքերից մեկը` Megaupload-ը: ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ կայքի սեփականատերերը ձերբակալվել են` հեղինակային իրավունքի խախտման մեղադրանքով: