Սոնա Մնացականյանի վրաերթի գործով հերթական դատական նիստից հետո Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ հղի կնոջը վրաերթի է ենթարկել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ վարչապետի շարասյունը։

«Դե այդպես է մտածում։ Այդ էլ դուք հասկացեք՝ էդ ոնց եղավ, որ այդպես է մտածում Փաշինյանը»,–ասաց նա։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանին մեղավոր համարու՞մ է տեղի ուենցածի մեջ, Մնացականյանն ասաց, որ դատարանը պետք է որոշի, թե ով է մեղավոր։

Նա նշեց, որ Փաշինյանի հայտարարությույններն անհասկանալի է համարում։

«Ցավակցություն հայտնեց, բայց այն, որ համեմատում է ավտոբուսում նստած ուղևորի հետ, ես բացարձակ չեմ հասկանում այդ մոտեցումը»«–ասաց Սոնայի հայրը։

Խոսելով այն մասին, որ Սոնային վրաերթի ենթարկած վարորդը՝ Արամ Նավազարդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, Մնացական Մնացականյանն ասաց.

«Ապացուցված է, որ նա գերազանցել է սահմանված արագությունը, այսինքն միջոցներ չի ձեռնարկել վթարը կանխելու համար, միանշանակ մեղավոր է։ Նիկոլ Փաշինյանի համար պիտի անվտանգություն ապահովեն, իսկ անցորդները ՀՀ քաղաքացի չե՞ն։ Միայն ինքը չի մեղավորը։ Մենք այլ անձանց վերաբերյալ բողոքներ էլ ենք ներկայացրել։ Եթե ճանապարհը ժամանակին փակեին, դեպքը տեղի չէր ունենա։ Ասում են՝ ձայնագրությունները չկան, փչացել են, կարելի՞ է ամեն հարցում այդքան անփույթ գտնվել»։