Google+ ցանցից օգտվողների թիվը գերազանցել է 90 միլիոնը: Այդ մասին ասվում է Google-ի հրապարակած` 2011թ. չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության մեջ:
Վերջին երեք ամսում ռեսուրսից օգտվողների քանակը կրկնակի աճել է, ընդ որում օգտվողների 60 տոկոսն ամեն օր մտնում է իր հաշիվը, 80 տոկոսից ավելին` շաբաթական առնվազն մեկ անգամ: Այդ մասին նշել է ընկերության գործադիր տնօրեն Լարրի Փեյջը:
Սակայն արեւմտյան որոշ լրատվամիջոցներ անվստահությամբ են վերաբերվել նրա խոսքերին: Այսպես, All Things Digital պարբերականը կարծում է, որ այդ թվի մեջ հաշվարկվել է ոչ միայն Google+ի օգտագործումը, այլեւ Google-ի պրոֆիլում ցանկացած գործողություն` լինի դա որոնումը, Gmail փոստային ծառայության օգտագործումը կամ այլ բան: Դրանք բոլորը միավորված են մեկ ըքքաունթի մեջ:
Google+ սոցիալական ցանցը գործարկվել է 2011թ. վերջին: Սկզբում այնտեղ հնարավոր էր գրանցվել միայն հրավերով, աակայն սեպտեմբեին բացվեց ազատ գրանցման համար:
Լարրի Փեյջն ասել է, որ այսօրվա դրությամբ աշխարհում ակտիվացվել է ОС Android համակարգով 250 միլիոն սարքավորում, իսկ Android Market օնլայն-խանութից օգտվողները 11 միլիարդ հավելված են քաշել:




























