ԱԳ նախարարը Անքորիջի հյուրանոց է ժամանել սվիտերով, ենթադրաբար՝ «СССР» գրությամբ: Կադրերը հրապարակում է «Իզվեստիա» Telegram ալիքը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ռուսաստանի արտգործնախարարը դուրս գալիս մեքենայից։ Նրա հագին սպիտակ սվիտեր է և բաճկոն, որի կրծքին, կարծես, գրված է «СССР» բառը։
Լրագրողները Լավրովին հարցրել են, թե արդյոք նա նախկինում եղել է Ալյասկայում։ Նախարարը դրական է պատասխանել։
Մինչ այդ, Սերգեյ Լավրովը կոչ է արել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ որևէ կանխատեսում չանել և նշել է, որ Ռուսաստանն ունի հստակ դիրքորոշում, որը կներկայացվի։ Նա նաև խոսել է միջոցառումից առաջ անհանգստության բացակայության մասին։





























