Ռուսաստանն Իրանին է վերադարձրել С-300-ի կանխավճարը` վճարելով նաեւ տույժը: Այդ մասին հունվարի 20-ին հաղորդել է Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սադժադին:
Դիվանագետը նշել է, որ Իրանն եւ Ռուսաստանը ունեն համագործակցության այլ ոլորտներ, իսկ համագործակցությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ձեռքբերմանը: Միաժամանակ, դեսպանը նշել է, որ Թեհրանը նախկինի պես հետաքրքրված է նման զենքով, մասնավորապես С-400 համակարգով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
С-300-ի վերաբերյալ գործարքը ստորագրվել է 2008-ին: Իրանական աղբյուրների տեղեկություններով, կանխավճարը կազմել է 167 միլիոն դոլար:




























