Էրդողանի քաղաքական ժառանգորդների թվում նշվում է Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Հաքան Ֆիդանի անունը, ով երկար տարիներ ղեկավարել է այդ երկրի հատուկ ծառայությունները (Milli İstihbarat Teşkilatı)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Հետաքրքիր անձնավորություն է՝ լինելով էթնիկ քուրդ, այդ մարդը փաստացի հանդիսանում է Թուրքիայի խորքային պետության, ինչպես նաեւ թուրքական ազգայնականության հիմնասյուներից մեկը։ Ընդ որում Ֆիդանի նախնիները Երեւանի մարզը լքել են կարելի էր ասել վերջերս, 1921 թվականին, իսկ հոր երկրորդ կինը հանդիսանում է հայուհի...
P.s. Եթե Հաքան Ֆիդանի մոտ ստացվի դառնալ Թուրքիայի ղեկավար, ապա կստեղծվի բավականին զավեշտալի մի իրավիճակ, երբ թյուրքալեզու երկու երկրների, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները կլինեն էթնիկ քրդեր...»,- գրել է նա։





























