Արևելյան գործընկերության երկրներում 2023 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարները միլիարդավոր դոլարներ են արժեցել։ Տվյալները հայտնել է EaP Road Safety Observatory-ն։
«Մոլդովայում՝ 545 միլիոն ԱՄՆ դոլար (մահացու պատահարները գնահատվել են 95 միլիոն դոլար, իսկ ծանր վնասվածքները՝ 450 միլիոն դոլար)
Հայաստանում՝ 1,03 միլիարդ ԱՄՆ դոլար (մահացու պատահարները գնահատվել են 216 միլիոն դոլար, ծանր վնասվածքները՝ 810 միլիոն դոլար)
Վրաստանում՝ 1,21 միլիարդ ԱՄՆ դոլար (մահացու պատահարները գնահատվել են 254 միլիոն դոլար, ծանր վնասվածքները՝ 953 միլիոն դոլար)»,- ասված է զեկույցում։





























