Հրապարակվել է ԱՄՆ նախագահ Թրամփի հուշագրի տեքստը՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղման կասեցման վերաբերյալ։

«Այդ որոշումն անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի Միացյալ Նահանգների ջանքերին աջակցելու համար։

անհրաժեշտ է Միացյալ Նահանգների կամ գործընկեր զինված ուժերի գործառնական պատրաստվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում աջակցելու համար։

էական նշանակություն ունի Ադրբեջանի սահմանների անվտանգության համար։

չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հասնելու շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»,- ասված է տեքստում։

Հիշեցնենք, որ այդ որոշումը վերացնում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրման սահմանափակումները։