Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելը կհանգեցնի պատերազմի եւ քաոսի, եւ որպեսզի դա թույլ չտան, միջազգային հանրությունը պետք է նոր, ավելի ազդեցիկ պատժամիջոցներ կիրառի Թեհրանի նկատմամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավարների խորհրդի նիստում:
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր միջոցները Իրանի դեմ ռազմական գործողություններ թույլ չտալու համար: Այնուհետեւ առաջարկել է էմբարգո կիրառել իրանական նավթի ներկրման վրա, ինչպես նաեւ սառեցնել Իրանի Կենտրոնական բանկի արտասահմանյան բոլոր ակտիվները, որի միջոցով տեղի են ունենում նավթի առք ու վաճառքի բոլոր գործարքները:
Այսպիսով, կարծում է Սարկոզին, միջազգային կազմակերպությունները կկարողանան ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի ստիպեն նրան դադարեցնել միջուկային ոլորտում փորձարկումները, հաղորդում է AFP-ն:




























