Ադրբեջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումն օգտագործվում է «արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հողեր վերադարձի» հարցը տորպեդահարելու համար, որով նկատի է առնվում Հայաստանի գրեթե ողջ տարածքը:
Մասնավորապես, ադրբեջանական APA գործակալությունը հարցազրույց է վարել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլիի հետ, որում վերջինս պնդում է, որ իրենք՝ «արևմտյան ադրբեջանցիները», «Արևմտյան Ադրբեջան կվերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։
«Արևմտյան Ադրբեջանի համայնքը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և աջակցում է պարոն նախագահի ջանքերին այս ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջխաղացումը կստեղծի պայմաններ արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի վայրեր վերադառնալու համար: Արևմտյան Ադրբեջանի համայնքը կշարունակի իր գործունեությունը այս ոլորտում», - ասել է Ալեքբերլին:





























