Գեներալ Մանսուր Հաղիղաթփուրը «Iran 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանական հարցը ազգակցական կապերի տեսանկյունից դիտարկելը սխալ է և միամտություն, հայտնում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։

«Ապագայում Իրանը Զանգեզուրում կա՛մ պետք է ունենա իր մասնակցությունը, կա՛մ, եթե դա չլինի, անհրաժեշտ է այլընտրանքային ծրագիր նախապատրաստել։

Զանգեզուրի հարցում նախագահի կարծիքը միամիտ է։

Պարոն Փեզեշքիանը խոստացել է, որ հիմնվելու է մասնագետների կարծիքների վրա։

Նրանք պետք է օգտագործեն Ադրբեջանի և Հայաստանի հարցերով փորձագետների փորձը, իհարկե, բացառությամբ իր սեփական որդու։

Մենք չենք ընդունում նախագահի որդու հայացքներն ու գաղափարները Զանգեզուրի թեմայով։

Փեզեշքիանի որդին գործում է պանթյուրքական հոսանքի հունով», - գրում է ռեսուրսը։