Ռուսաստանն Իրանին վերադարձրել է չմատակարարված զենիթա-հրթիռային С-300 համալիրների կանխավճարը, սակայն տուգանքներ դրա համար չեն վճարվել: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ռոստեխնոլոգիաների տնօրեն Սերգեյ Չեմզովը:
Հիշեցնենք, այսօր` հունվարի 20-ին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում ԻԻՀ դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին հաղորդել է, որ Ռուսաստանը Իրանին վերադարձրել է զենիթա-հրթիռային С-300 համալիրների կանխավճարը` վճարելով նաեւ տուգանքը:
Իրանցիների կատարած կանխավճարը վերադարձվել է, քանի որ տվյալ մատակարարումը, ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւով պայմանավորված, չէր իրագործվել, հստակեցրել է նա, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























