Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18։00-ի սահմաններում Արևիկ գյուղից դեպի Եղեգնուտ գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 44-ամյա Վարդան Պ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 29-ամյա Արմեն Մ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։





























