Պորուչիկ Ռժեվսկին վերափոխվել է հմայիչ կնոջ, որպեսզի փրկի Ռուսաստանը Նապոլեոնից: Այդպիսի սյուժե ունի ռուս-ուկրաինական «Ռժեւսկին ընդդեմ Նապոլեոնի» ֆիլմը, որի նախապրիմիերային ցուցադրությունը տեղի է ունեցել Կիեւում:
Ռեժիսոր Մաիրուս Վեյսբերգի հորիվածքով Կիեւը վերածվել է 1812-ի Մոսկվայի:
Մարիուս Վեյսբերգի խոսքով, սյուժեի գաղափարն իր մոտ ծնվել է դեռեւս 3 տարի առաջ: Այդ ֆիլմը նկարահանվել է 3D ձեւաչափով եւ արժեցել 8,5 միլիոն դոլար: Այն մեծ էկրաններին կհայտնվի հունվարի 25-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























