Մենք վերահաստատում ենք մեր բազմիցս հնչեցված դիրքորոշումը՝ կտրականապես մերժելու ցանկացած սցենար, որը նախատեսում է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Ուկրաինայում ռազմական կոնտինգենտի ներկայություն, ինչը հղի է հակամարտության անվերահսկելի սրմամբ՝ անկանխատեսելի հետևանքներով։ Դրա մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Այս հարցի վերաբերյալ առանձին եվրոպական երկրների, դրանց թվում՝ Մեծ Բրիտանիայի հայտարարություններն, ըստ էության, արձանագրում են նրանց բացահայտ սադրիչ և գիշատչական ձգտումները ուկրաինական ուղղությամբ։ ... Իրենց քաղաքականությամբ բրիտանացիները պարզապես հնարավորություն չեն թողնում Կիևին բանակցությունների միջոցով դուրս գալ հակամարտությունից՝ սովորությունից դրդված, ամբարտավանորեն և ինքնավստահորեն երկարաձգելով ուկրաինացի ժողովրդի տառապանքները»,- նշել է գերատեսչությունը։