Թայվանի հայտնի երազահանը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի համար առաջիկա տարին համարել է ոչ այնքան հաջողակ: Չան Վեյչունի կանխատեսմամբ, Վիշապի տարին Պուտինի համար կանցնի Գանձերի դժբախտ աստղի ներքո: Իսկ դա նշանակում է, որ Պուտինը մեծ քանակությամբ փող կկորցնի:

Երազահանի խոսքով, որպես երկրի քաղաքական առաջնորդ, հնարավոր է, որ նա չվաստակի այնքան գումար, որքան պետք է վաստակի, կամ էլ իր վաստակած գումարները կծախսվեն, հաղորդում է Reuters-ը:

Ուշագրավ է, որ թայվանյան երզահանի հետ որոշակիորեն համաձայն են ռուս աստղագետները: Բայց նրանք, ի տարբերություն Վեյչունի, խնդիրներ են կանխագուշակել ամբողջ երկրի համար, ոչ թե միայն Պուտինի, հաղորդում է NEWSru.com.-ը: