«Աերոֆլոտ» ավիաընկերությունն անվճար ինքնաթիռ կտրամադրի ռուսական ֆուտբոլային միությանը երկրպագուներին Եվրոպայի առաջնության խաղերը դիտելու համար փոխադրելիս: Ռուսաստանի թիմը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հաղորդում է «Սպորտ-էքսպրեսը» ` հղում անելով փոխադրող ընկերության մամուլի ծառայությանը: 

Ավելի վաղ հունվարի 20-ին ռուսական երկրորդ ուղեւորատար ավիաընկերություն «Տրանսաերո»-ն եւս առաջարկել էր հատուկ պայմաններ ֆուտբոլային երկրպագուների համար: Փոխադրողը հայտնել է, որ երկրպագուները կարող են օգտվել Եվրո-2012-ի համար նախատեսված թռիչքների արտոնյալ սակագներից: Ընդ որում, ընկերությունում նշեցին, որ արտոնյալ սակագներ կտրամադրվեն այն դեպքում, եթե վառելիքի գլխավոր մատակարար «Գազպրոմնեֆտ աերո» ընկերությունը ռեակտիվ վառելանյութի համար համատեղ գանձում չանի:

«Աերոֆլոտ»-ի եւ «Տրանսաերո»-ի կայացրած որոշման վրա հավանաբար ազդեցություն է գործել Պուտինի հայտարարությունը, որն արել էր ֆուտբոլային երկրպագուների հետ նախօրեի հանդիպման ժամանակ: Երկրպագուները խնդրել են փոխադրամիջոցով աջակցել Եվրոպայի առաջնության ընթացքում: Պուտինը նշել է, որ «Աերոֆլոտ»-ը եւ «Տրանսաերո»-ն չեն սնանկանա, եթե 2 անվճար ինքնաթիռ տրամադրեն` գովազդային նկատառումներից ելնելով: 

«Աերոֆլոտ»-ը եւ «Տրանսաերո»-ն  Ռուսաստանի ամենախոշոր ավիաընկերություններն են: