Լեհական ընդդիմադիր «Պալիկոտի շարժում» կուսակցությունը, որ հանդես է գալիս թեթեւ թմրանյութերի օրինականացման օգտին, որոշել է թմրանյութ ծխել Սեյմի շենքում, որպեսզի հրավիրի պատգամավորների եւ հանրության ուշադրությունը թմրանյութերի կանխման օրենքի թերությունների վրա:

Սակայն բացահայտ ծխելուն գործը չի հասել: Կուսակցության ղեկավարը` Լեհաստանի ամենասկանդալային գործիչներից Յանուշ Պալիկոտը սահմանափակվել է բուրումնավետ փայտիկներով, որոնք մարիխուանայի որոշակի քանակություն են պարունակում եւ արագորեն տարածում են հոտը տարածքում:

Ստորին պալատի նախագահ Եվա Կոպաչը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել` դատախազության տեղեկացնելով օրենքի հնարավոր խախտման մասին: Առայժմ հայտնի չէ, արդյոք պատժվելու են կուսակցության նախագահն ու նրա հետնորդները: Լեհական օրենքներով մարիխուանայի պահման համար էլ ազատազրկում է սպառնում: Այժմ դրա համար բանտ են նստած 10 հազար մարդ: