Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին տեղափոխող կորտեժը ժամանեց «Դվին» հյուրանոց, որտեղ շուտով կմեկնարկի Հայաստան-Իրան գործարար համաժողովը։
Նախքան այդ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանն առանձնազրույց էին ունեցել։
Իրանի նախագահը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի մինչև օգոստոսի 21–ը։











