«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հյուրընկալել էինք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Քննարկումները տևեցին նախատեսվածից զգալի ավել, ինչը նշանակում է, որ գոյություն ունի հսկայական օրակարգ:

Կողմերը հատուկ շեշտել են, որ ժամանակն է հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի»,- գրել է Հարությունյանը։

Նշենք, որ Իրանի նախագահը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի մինչև օգոստոսի 21–ը։