Այսօր` հունվարի 20-ին, ավելի քան 50 թեթեւ  եւ բեռնատար ավտոմեքենաներ են բախվել A1 ավտոմայրուղում, որով հատվում են Գերմանիայի հյուսիս-արեւելքը հարավ-արեւմուտքին կապող ճանապարհները: Դժբախտ պատահարի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, հաղորդում է   Focus-ը` հղում անելով տեղական ոստիկանության ներկայացուցիչներին: 

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ցերեկը  (15.00 երեւանյան ժամանակով) Ներքին Սաքսոնիայի տարածաշրջանում` Քլոփենբուրգ քաղաքի շրջադարձից 1 կմ հեռավորության վրա: Մի քանի վարորդներ ճզմվել են իրենց մեքենաներում, նրանցից մեկն էլ տեղում մահացել է:

Ավտովթարի հետեւանքները վերացնելու համար գործի են դրվել ոստիկանության բոլոր ուժերը, փրկարարական եւ հակահրդեհային ծառայությունները: Դեպքի այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն: