Հայտնի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը հայց է ներկայացրել դատարան մարմնավաճառուհի Իրմա Նիչիի դեմ:

Սկանդալը հրահրվել էր 2009թ. վերջին: Այն ժամանակ In Touch Weekly պարբերականը հրապարակել էր հարցազրույց էլիտար մարմնավաճառուհի Իրմայի հետ: Նիչին, ում հետ մեկ գիշերն արժե 10 հազար դոլար, հայտարարել է, թե Բեքհեմը հանդիպել եւ մի քանի գիշեր է անցկացրել իր հետ: Ֆուտբոլիստի ներկայացուցիչները հերքել են տեղեկատվությունը: Նրանք դատի էին տվել հանդեսին եւ 25 միլիոն դոլարի հայց ներկայացրել:

Սակայն 2010թ. սկզբին Բեքհեմը պարտվել էր դատը, քանի որ դատարանը որոշել էր, թե նա հանրային դեմք է, եւ նրա մասին տեղեկությունները, անգամ վարկաբեկող, հետաքրքրություն են առաջացնում ընթերցողների մոտ: Արդյունքում ֆուտբոլիստն ինքն էր 272 հազար դոլար վճարել դատական ծախսերի համար:

Բեքհեմը դրանից հետո չի հանգստացել, եւ նրա փաստաբանները ապացույցներ են հավաքել, թե այդ չարաբաստիկ օրը ֆուտբոլիստն այցելել է հորը` Լոնդոնի հիվանդանոցում: Որոշ վկաներ անգամ ժամն են հիշել, թե երբ  է ֆուտբոլիստն այցելել հորը, եւ դա համընկնում է Իրմա Նիչիի ասած ժամի հետ:

Արդյունքում Դեվիդ Բեքհեմի փաստաբանները հայց են ներկայացրել Լոս-Անջելեսի դատարան եւ պահանջում են 25 միլիոն դոլար: