Հունվարի 20-ին, ժամը 12.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում կնոջ դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է անձը չպարզված կնոջ այրված դիակ:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ դիակի ինքնությունը պարզվել է` Գյումրիի բնակիչ, 1990 թ. ծնված Մարի Դավթյան:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:




























