Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստ կլինի հյուրընկալել Պուտինի և Զելենսկու միջև հնարավոր գագաթնաժողովը, հակառակ նրա, որ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման հրամանագիր է արձակել։
Ժնևը դիտարկվում է որպես եվրոպացի առաջնորդների միջև երկկողմ բանակցությունների հնարավոր վայր։
Լրագրողի հարցին՝ արդյոք Պուտինը կարո՞ղ է Շվեյցարիա գալ՝ խուսափելով ձերբակալվելուց, Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը պատասխանել է, որ դա հնարավոր է, եթե նա գալիս է խաղաղ նպատակներով։
«Պարոն Պուտինին Շվեյցարիայում ընդունելու նպատակը՝ նրան ձերբակալելուց զերծ պահելով հանդերձ, 100 տոկոսով իրագործելի է, և մենք կարող ենք դրան հասնել մի քանի օրվա ընթացքում,- շվեյցարական SRF հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Կասիսը։ -Դա կապված է մեր դիվանագիտական դերարակատարման հետ»։





























