Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր` հունվարի 20-ին մեղադրական դատավճիռ է կայացել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանի նկատմամբ:
Արմեն Վիգենի Տեր-Մինասյանը մեղադրվում էր Հայաստանի Քր.օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը) եւ ազատազրկման մեջ կանցկացնի 7 տարի:
Մեղադրական եզրակացության համաձայն, Արմեն Տեր-Մինասյանը, աշխատելով ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնում որպես պետի տեղակալ, նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ, Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսեւորելու համար նրանից անձամբ ստացել էր առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Արմեն Տեր-Մինասյանը իրեն մեղավոր չի ճանաչել տվյալ գործով: Նրա գործով դատավարությունը մեկնարկել էր 2010թ. մայիսին եւ տեւել է գրեթե մեկուկես տարի:



























