Հայտնի ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հակառակորդ Ալեքսեյ Նավալնին դարձել է միակ ռուսաստանցին, ով հայտնվել է The Times-ի վարկածով, 2012 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: Այնտեղ չեն հայտնվել ոչ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ոչ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Նավալնին վարկանիշում զբաղեցրել է 98-րդ տեղը: The Times-ն իր ընտրությունը, մասնավորապես, բացատրել է Նավալնիի կողմից ՌԴ-ում խորհրդարանական ընտրությունները կեղծելու դեմ ակտիվ ընդդիմադիր շարժում ծավալելով:

Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է բրիտանացի ռեժիսոր Դեննի Բոյլը, ով նկարահանվել է «Ասեղի վրա» ֆիլմում: Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինը, Քեմբրիջի դքսուհի Թիկ Քուքը, ով Apple-ի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Սթիվ Ջոբսին, ինչպես նաեւ գրող Չարլզ Դիքենսը, ում 200-ամյակը Մեծ Բրիտանիայում կնշեն այս տարի: