ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ԱԺ մամուլի խոսնակը։

Պատգամավորը համապատասխան դիմումն, արդեն իսկ, ներկայացրել է ԱԺ նախագահին:

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։