Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կրկին հուզումներ են սկսվում: Ուրբաթօրյա աղոթքից հետո, եգիպտացիները հայտարարել են, որ փակում են Թահրիրի հրապարակը եւ բողոքի անժամկետ ակցիա են սկսում այնքան ժամանակ, մինչեւ բանակն իշխանությունը չհանձնի քաղաքացիական ղեկավարությանը:

Ինչպես հաղորդում է «Vesti FM»-ն, ակտիվիստները մտադիր են հունվարի 21-ից, ամբողջությամբ փակել Թահրիրի հրապարակը ավտոտրանսպորտի համար: Նրանք պահանջում են զինվորական իշխանությունից հանձնել իշխանությունը, ավարտել դատական գործընթացները նախկին ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ եւ պետական մարմինները մաքրել նախկին նախագահ Մուբարաքի կողմնակիցներից: