2014թ-ի բոլոր արգենտինացիները կընդգրկվեն SIBIOS-ի` դաշնային կենսաչափական նույնականացման համակարգի տվյալների բազայում, հայտարարել է Արգենտինայի նախագահ Քրիստինա դե Կիրշները:
Հաղորդվում է, որ կսկսեն մատնահետքերից: Ըստ նախագահի`երկու տարի անց «բոլոր 40 մլն արգենտինացիները կգրանցվեն նոր համակարգում»:
SIBIOS –ն ամբողջությամբ կներառի գոյություն ունեցող տվյալների բազները, ընդ որում` տեղեկատվության հավաքագրումը կսկսվի մարդու ծնվելու պահից: 2011թ. հունվարից Արգենտինայի բոլոր ծննդատներում վերցվում են նորածինների ձեռքերի ու ոտքերի մատնահետքերը, ինչպես նաեւ կատարվում է դեմքի կենսաչափական լուսանկարում:
Էլեկտրոնային տոտալ վերահսկողության ներդրումը նախագահը բացատրել է քաղաքացիների անվտանգության նկատմամբ հոգածությամբ: «Երեխաների առեւտուրը մեր ժամանակաշրջանի աղետն է: Սակայն նոր համակարգի շնորհիվ նման ռիսկերը կհաղթահարվեն»,-ասել է դե Կիրշները:



























