Կիսապաշտոնական արձակուրդից հետո առաջին օրվա երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ հղեց ազգին։ Ինչպես և սպասվում էր, նա փորձեց հանգստացնել իր կողմնակիցներին։ Միևնույն ժամանակ, խիստ բազմաշերտ հայկական ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես և սպասվում էր, վարչապետի հայտարարությունները թշնամաբար ընդունեցին։ Ընդ որում, անկախ իրենց ճիշտ հակառակ աշխարհաքաղաքական նախասիրությունների։ Վարչապետի ելույթից հետո հնչած գնահատականների մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար դիտե՛ք NEWS.am-ի ռուսական խմբագրության պատրաստած ռեպորտաժը։