Լիբիայում հայտնաբերել են երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի գաղտնարանը, որտեղ գտնվել են քիմիական զենքի չհայտարարված պաշարներ:

Ինչպես փոխանցում է BBC Russian-ը, Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպության փորձագետները երկրի հարավ-արեւելքում գտնվող Ռուվագի ռազմաբազայում  հայտնաբերել են մանանեխի գազի (իպրիտի) պաշարներով   եւ հրետանային արկերով պահեստ:

Երկրում քիմիական զենքի որոնման գործընթացին աջակցել է Լիբիայի նոր կառավարությունը: