Չինական տեխնոլոգիական Xiaomi ընկերությունը, որը ի սկզբանե հայտնի էր իր սմարթֆոններով, նախատեսում է իր էլեկտրական ավտոմեքենաների վաճառքը Եվրոպայում սկսել մինչև 2027 թվականը, գրում է Autocar-ը։
Չինաստանում արդեն ներկայացված են երկու մոդել՝ 2023 թվականին թողարկված SU7 սեդանը, և YU7 արտաճանապարհային ամանագնացը, որի պահանջարկը արագորեն աճում է։ 2025 թվականի երկրորդ եռամսյակում ընկերությունը Չինաստանի ներքին շուկա է մատակարարել ավելի քան 80 հազար էլեկտրական ավտոմեքենա, ինչը մոտ 200%-ով ավելի է, քան նախորդ տարի։
Ըստ Xiaomi-ի նախագահ Ուիլյամ Լուի՝ ընկերությունն այժմ եվրոպական շուկա մուտք գործելու հետազոտությունների և նախապատրաստական փուլում է։ Ավելի կոնկրետ ամսաթվերը և մոդելները դեռևս չեն հայտարարվել։
Սակայն լոգիստիկային առնչվող լուրջ խնդիր կա. SU7 և YU7 մոդելների մատակարարման սպասման ժամանակը Չինաստանում հասնում է 41 շաբաթվա կամ ավելի երկար ժամկետի։





























