Հունվարի 20-ին Նիգերիայի հյուսիսում գտնվող Քանո քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 8 մարդ է զոհվել:
Ահաբեկիչների նպատակակետերը եղել են ոստիկանության բաժանմունքները եւ միգրացիոն ծառայության կառավարման կետերը: Ինչպես ասվում է ոստիկանության հաղորդագրությունում, գործի են դրվել 8 պայթուցիկ սարքեր: Ըստ որոշ տեղեկությունների` զոհվածների թվում են մեկ լրագրող, միգրացիոն ծառայության 3 աշխատակիցներ եւ մեկ ահաբեկիչ: 

Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Բոքո հարամ» իսլամիստական խմբավորումը, որը բազմիցս հայտարարել է  Նիգերիայում կատարվող պայթյուններին իր մասնակցության մասին: Քանոյում, որը մեծությամբ Նիգերիայի 2-րդ քաղաքն է մայրաքաղաք Լագոսից հետո, 24 ժամյա պարետային ժամ է հայտարարված, գրում է  Lenta.ru-ն `հղում անելով արեւմտյան լրատվամիջոցներին:

Քաղաքացիական ակտիվիստները, որոնք մտադիր էին զանգվածային ցույցեր կազմակերպել Լագոսում, հետաձգել են իրենց միջոցառումը երկրի հյուսիսում տեղի ունեցածի պատճառով: