Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հոր` Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։
Տնային կալանքը սկսվում է օգոստոսի 25-ից հետո՝ կալանքի 2-ամսյա կալանքը լրանալուց հետո։
Նշենք, որ նա ևս անցնում է Բագրատ սրբազանի և շարժման 17 մասնակիցների գործով։
«Մեղադրող կողմ ասում է՝ եթե կալանքը չերկարաձգվի, վկաների վրա կարող է ազդել։ Այդ ու՞մ վրա պիտի ազդեմ, 32 հոգի կա վկաների ցանկում, նրանցից երկուսին եմ մենակ ճանաչում։ Պայքարի 18 աջակիցներիմ մի մասի հետ կալանավայրում եմ ծանոթացել»,-նախքան տնային կալանք կիառելու մասին որոշման կայացումը դատարանին դիմելով ասաց Արա Ռոստոմյանը։











