Երևանի ընհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նախնական կալանքը։

«Ես հիմա ստեղ բոյ եմ տալիս, մեղադրյալների, իմ 18 ընկերների հետ ստեղ բոյ եմ տալիս, իմ տեսակնա, անարժանապատվության, անարդարության դեմ, իմ պատվի համար բոյ եմ տալիս: Դա տեռորիզմա՞ ես չեմ հասկանում: Բայց սենց չի մնալու, բոլորդ պատասխան եք տալու: Էս պայքարը մեր հայրենիքի համար ա, արժանապատվության համար ա, բոլորդ պատասխան եք տալու: Էս փուչիկը տրաքելու ա, արդարությունը հաղթելու ա»,-դիմելով դատավորին ասաց Արթուր Սարգսյանը:

Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։