Կոլումբիայի Սանտյագո դե Կալի քաղաքում առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 12-ը՝ Անտիոքիա դեպարտամենտում՝ տարբեր ապստամբների կողմից իրականացված ահաբեկչությունների հետևանքով, հետևում է երկրի իշխանությունների թարմացված տվյալներից։
«Կալիի առողջապահության նախարարությունը հայտնում է 65 տուժածի և վեց զոհի մասին», - ասվում է X-ում Սանտյագո դե Կալիի քաղաքապետարանի բլոգի հաղորդագրության մեջ։
Սանտյագո դե Կալիի ավիաբազայի մոտ ահաբեկչությունն իրականացվել է հինգշաբթի օրը՝ ականապատ բեռնատարի միջոցով։ Ավելի վաղ հաղորդվում էր հինգ զոհի և 36 վիրավորի մասին։
Ապստամբների մյուս հարձակումը տեղի է ունեցել Անտիոքիա դեպարտամենտում, որտեղ նրանք ոստիկանական ուղղաթիռ են խոցել։ Ըստ ազգային ոստիկանության վերջին տվյալների, կործանման հետևանքով զոհվել է 12 սպա, ևս չորսը վնասվածքներ են ստացել։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն այս ահաբեկչություններից հետո հայտարարել է, որ կդիմի Միջազգային քրեական դատարան՝ «Իվան Մորդիսկո», «Երկրորդ Մարկետալիա» և «Ծոցի կլան» զինված խմբավորումների կողմից իր կառավարումից առաջ և դրա ընթացքում մարդկության դեմ հնարավոր հանցագործությունները հետաքննելու խնդրանքով։ Նա կոչ է արել դրանք ճանաչել ահաբեկչական կազմակերպություններ և հետապնդել աշխարհի ցանկացած կետում։
«Կենտրոնական գլխավոր շտաբը» (EMC) Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) նախկին կառավարման և հրամանատարական մարմինն է, որի կազմում ի սկզբանե եղել է FARC-ի 25 հրամանատար։ Այժմ այն գլխավորում է Նեստոր Գրեգորիո Վերան՝ «Իվան Մորդիսկո» մականունով, որը «Առաջին ճակատ» ապստամբական կառույցի առաջնորդն է։